top of page
Արտադրությունը
Մենք շատ զգայուն ենք պրեմիում սպիրտի համի, տեսքի և զգացողության նկատմամբ:
Արտադրությունը սկսվում է հատապտուղների և մրգերի բերքահավաքից՝ հուլիսի վերջից մինչև նոյեմբերի 1-ը։ Dilvados օղիների յուրահատկությունն այն է,որ մեր բաղադրատոմսերում օգտագործում ենք միայն վայրի հատապտուղներ և մրգեր։Մրգերի մանրակրկիտ ընտրությունն արտադրության մեջ ամենակարևոր մասն է,քանի որ կա հայկական ասացվածք՝«ինչ ցանես,այն էլ կհնձես»։
Բերքահավաքից հետո պտուղները գնում են հասունացման ավելի լավ բուրմունք և համ ստանալո ւ համար։Մրգերի հյութը խմորվում է միայն բնական եղանակով,առանց խմորիչների և հավելումների։
Խմորման գործընթացը տևում է մի քանի օրից մինչև նույնիսկ ամիսներ,որը կապված է թե ինչպիսի վերջնական արտադրանք ենք ցանկանում։
Թորումը երկրորդ կարևոր մասն է և ամեն մրգային գինու թորում ունի իր թորման առանձնահատկությունը։
Առաջին թորման արդյունքում ստացվում է միջանկյալ արտադրանք,որը հայտնի է որպես «low wine» անվանմամբ։Երկրորդ թորման արդյունքում ստանում ենք 70-75% թնդության մրգային սպիրտ,որն անգույն է և ունի թույլ մրգային բուրմունք։
Վերջին փուլը,որը կոչվում է երիտասարդ սպիրտների հասունացման փուլ,դա հատուկ նախատեսված ապակյա տարաներում մրգային սպիրտների ոչ տակառային հնեցման փուլն է,որի ժամանակ այն անցանկալի նյութերը,որոնք դեռևս պահպանվում են սպիրտում,ժամանակի ընթացքում սկսում են ցնդել,թթվածնի հետ շփման հետևանքով։
bottom of page